Պանրի փառատոն. Այն տեղի կունենա հուլիսի 25-ին՝ Թբիլիսիում

Պանրի փառատոն. Այն տեղի կունենա հուլիսի 25-ին՝ Թբիլիսիում

Վրացական պանրի ամենամյա փառատոնը կանցկացվի կիրակի, հուլիսի 25-ին, Թբիլիսիի Մթածմինդայի պուրակում, ասում են կազմակերպիչները:

Մայրաքաղաքի Մթածմինդայի պարկի գլխավոր հրապարակում հյուրերը կարող են համտեսել տարբեր տեսակի պանիրներ, որոնք ներկայացնում են փորձառու արտադրողներն ու ընկերությունները:

Կազմակերպիչները միջոցառմանը խոստանում են պանրի տարբեր տեսակներ, ինչպես նաև, համտեսումներ և վաճառք: Բացի այդ, ավանդաբար, տոնը կուղեկցվի հաճելի երաժշտությամբ:

Գիտնականները հաստատել են, որ Վրաստանում պանրի արտադրության պատմությունը 8 հազար տարեկան է: Մինչ օրս երկրում պաշտոնապես գրանցված է պանրի 14 տեսակ ՝ դամբալ խաչո, չոգի, թենիլի պանիր, կալտի, կոբի, աջարական չեչիլ, մեսխուրիի չեչիլ, մեգրելական սուլուգունի, սուլուգունի, սվանի սուլուգունի, գուդա, թուշին գուդա, իմերական պանիր, վրացական պանիր։