Ում չի կարելի ձմերուկ ուտել

Ում չի կարելի ձմերուկ ուտել

Բժշկական գիտությունների դոկտոր Օլգա Շարապովան «Բժիշկ Պիտեր» պորտալին տված հարցազրույցում նշել է ձմերուկի օրական նորման և թվարկել հիվանդությունների ցանկ, որոնց դեպքում խորհուրդ չի տրվում ուտել այն:

Նա հիշեցրել է, որ ձմերուկը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր. A և C, B6 խմբերի վիտամիններ, ֆիտոնուտրիենտներ, մագնեզիում, կալցիում, նատրիում և ֆոսֆոր: Վերջին մակրոէլեմենտն օգնում է լրացնել օրգանիզմում հեղուկի պաշարը և կարգավորել մարմնի ջերմաստիճանը:

Մասնագետը նշել է նաև, որ հատապտուղը ոչ միայն լավ հագեցնում է ծարավը, այլև սովը: Բացի այդ, ձմերուկը դրական ազդեցություն ունի սիրտ-անոթային համակարգի և զարկերակային արյան ճնշման վրա, օրգանիզմից դուրս է բերում շլակները:

Չնայած բազմաթիվ օգտակար հատկություններին՝ որոշակի հիվանդությունների դեպքում ձմերուկը նույնիսկ եթե թույլատրվում է ուտել, ապա` շատ սահմանափակ քանակությամբ:

«Մենք՝ բժիշկներս, փորլուծության, միզուղիներում քարերի առկայության, աթերոսկլերոզի, շագանակագեղձի ադենոմայի դեպքում մարդկանց խորհուրդ ենք տալիս ուտել սահմանափակ քանակությամբ ձմերուկ:

Նա շեշտել է, որ ձմերուկը ճիշտ է ուտել ճաշից առաջ՝ օրական 200-300 գրամ: Միևնույն ժամանակ, խորհուրդ չի տրվում ձմերուկ ուտել այլ մթերքների հետ: Վերջապես, ձմերուկը ցանկալի չէ ուտել օգոստոսից շուտ՝ ցածրորակ մթերք ձեռք բերելու մեծ ռիսկի պատճառով, ինչը կարող է հանգեցնել թունավորման: