
Տոկիոյի Օլիմպիական խաղերում մեկնարկել են bռնցքամարտի մրցումները: Վրաստանի ներկայացուցիչ Էսկերխան Մադիեւը (63-69 կգ) լուրջ մրցակից ուներ` Ադրբեջանի անունից Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Լորենցո Սոտոմայորը:
Հանդիպումն անցել է մեր մարզիկի առավելությամբ, մրցավարների որոշմամբ նա հաղթել է առաջին և երկրորդ փուլերում: Երրորդն ավարտվել է ժամանակից շուտ. Սոտոմայորի վնասվածքի պատճառով հաղթանակը շնորհվել է Էսկերխանին:
1/8 եզրափակչում Մադիեւի մրցակիցը կլինի ուգանդացի բռնցքամարտիկ Շադիր Բվոգը: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին: