Միջազգային օլիմպիական կոմիտեն չի քննարկում տարբերակներից մեկը, որի համաձայն 2021 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերն անց են կացվելու առանց հանդիսատեսի:
«Օլիմպիադան առանց հանդիսատեսի դա այն է, ինչը մենք չենք ցանկանում: Գոյություն ունի սցենար հիմնախնդրի կարգավորման և Ճապոնիայում անվտանգ խաղերի անցկացման համար: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ: Մեր խնդիրն է պաշտպանել բոլոր շահագրգիռ կողմերի առողջությունը, ինչպես նաև օլիմպիական ոգին»,- ասել է օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը:
2020 թվականի օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Խաղերը անց են կացվելու 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: 1tv.ge