Մեկնարկել է Տոկիոյի Օլիմպիական խաղերը (վիդեո)

Մեկնարկել է Տոկիոյի Օլիմպիական խաղերը (վիդեո)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի գլխավոր ջահը բոցավառեց աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական։

Տոկիոյի 32 –րդ ամառային Օլիմպիական խաղերը բացված էր հայտարարել Ճապոնիայի կայսր Նարուհիտոն։

Ճապոնիայի մայրաքաղաքում ավարտվեց Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց առանց հանդիսականների։

Օլիմպիական խաղերը կշարունակվեն մինչեւ օգոստոսի 8 –ը։

Բացման արարողությանը 206 պատվիրակությունների կազմում մասնակցեցին մոտ 6 հազար մարզիկներ եւ թիմերի ներկայացուցիչներ։ Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո -2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23 -ից օգոստոսի 8 -ը: sport.news.am

Изображение