
Վրաստանի կրթության և գիտության նախարարության Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվությամբ՝ այսօր հրապարակվել են պատմության, ընդհանուր ունակությունների, արվեստի, գրականության և օսերեն լեզվի նախնական պատասխանները:
Պատասխաններին ծանոթանալու համար դիմորդները կարող են այցելել online.naec.ge էջ, կամ կարճ հաղորդագրության տեսքով քննության ժամանակ հատկացված համարը ուղարկել 93333 համարին:
Քննությունների արդյունքները բողոքարկել հնարավոր կլինի օգոստոսի 6-ից:aliq.ge