Ուսուցիչների իրավասության հաստատման քննության արդյունքները հրապարակվում են

Ուսուցիչների իրավասության հաստատման քննության արդյունքները հրապարակվում են

Օգոստոսի 19-ին, ժամը 14:00-ից, հրապարակվել են ուսուցիչների իրավասության հաստատման քննության արդյունքներ հետևյալ առարկաներով. վրաց լեզու և գրականություն (VII-XII դասարաններ), պատմություն, ֆիզկուլտուրա և սպորտ, երաժշտություն, կերպարվեստ և կիրառական արվեստ, աշխարհագրություն և քաղաքացիական կրթություն: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը:

Արդյունքներին ծանոթանալու համար կարող եք այցելել online.naec.ge կայքէջ կամ կարճ հաղորդագրության միջոցով՝ 93333 համարին ուղարկելով քննության նույնականացման համարը:

Քննությունների արդյունքների հրապարակումը կավարտվի մինչև այս շաբաթվա վերջ, որից հետո կսկսվեն բողոքարկման դիմումները:

Նշենք, որ Գնահատման ազգային կենտրոնը քննությունների արդյունքների հրապարակումը սկսել է օգոստոսի 18-ից:

Ուսուցիչների քննությունները մեկնարկել էին հուլիսի 22-ին և ավարտվել՝ հուլիսի 30-ին: Այս տարի առարկայական քննության համար գրանցվել է մինչև 12 000 ուսուցիչ: aliq.ge