Nor ռադիոն փորձում է հնարավորության սահմանում տեղեկացված պահել հանրությանը, չնայած անձնակազմի ջանքերին` հետևորդների մեջ առաջանում են հարցեր, որոնցից ամենաակտուալներին կանդրադառնանք.
Ամենաշատ բնակիչներին հուզում է սահմանների հարցը.
-«Կարող ենք արդյոք մեկ դեղաչափ ընդունած մուտք գործենք Վրաստան»
Ի պատասխան այս հարցի մեջբերենք նյութից հատված որը լուսաբանվել է մեր կայքում. «Կորոնավիրուսով հիվանդացած ու դրանից հետո մեկ անգամ պատվաստված քաղաքացիները երկիր մուտք գործելիս կունենան նույն իրավունքները, ինչ արդեն 2 չափաբաժնով` լիարժեք պատվաստված անձինք»,- հարցին անդրադարձել է միջգերատեսչական խորհրդին կից գործող արտակարգ իրավիճակների կառավարման օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն:
Երբ երեկ տեղադրվեց նյութ, որում նշված էր Շտապ օգնության բժիշկների հավելավճարի մասին մեկնաբանություններում այսպիսի հարցով դիմեցին.
-«Իսկ երբ է ավելացվելու ուսուցիչների աշխատավարձը»
Այս հարցով հետաքրքրվողներին հիշեցնենք, որ Վրաստանում ուսուցիչների աշխատավարձը աստիճանաբար կբարձրանա, և մինչև 2030 թվականը ուսուցիչների միջին աշխատավարձը կկազմի 2,200 լարի (մոտ $ 700), – ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով խորհրդարանում կառավարության գործունեության տարեկան զեկույցով: Մանրամասները հղմամբ.
Քանի որ մոտենում է նոր ուսումնական տարին, ոչ միայն ուսուցիչներին այլ նաև աշակերտներին և ծնողներին է հետաքրքրում թե երբ կսկսվեն դասերը : Այս դեպքում հարցն ուղղված է այսպես.
–«Երբ կսկսվեն դասերը, և եթե սովորականից ուշ դա վերաբերվում է գյուղերին, թե միայն մեծ քաղաքներին».
Վերոնշյալ հարցի պատասխանը հստակ չէ, որովհետև նախարարությունը այս թեմայով ասել է ` միջգերատեսչական համակարգող խորհուրդը կրթություն սկսելու հարցը կքննարկի այն բանից հետո, երբ երկու շաբաթ անց առողջապահության նախարարությունը տեղեկատվություն կներկայացնի ներկա իրավիճակի և ռիսկերի մասին:
Եվ վերջում ուզում ենք անդրադառնալ մի հարցի որի պատասխանը չունենք.
Ծնողները՝ որոնք անցյալ ուս-տարվա մեկնարկին յուրաքանչյուր 0-ից 18 տարեկան երեխայի համար ստացան 200-ական լարի օգնություն, մտահոգ են, արդյոք կառավարությունը այս տարի ևս կաջակցի.
Այս մասին պաշտոնական ոչ մի հայտարարություն չկա արված, երբ այս հարցի վերաբերյալ լինի պաշտոնական հայտարարություն անպայման Nor ռադիոն կանդրադառնա իր հետագա նյութերում: