Վրաստանի կառավարությանը կից գործող կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը, երկիր մուտք գործելու պայմանների հետ կապված, նոր որոշում է կայացրել։ Որոշումը վերաբերում է կորոնավիրուսով արդեն հիվանդացած անձանց։ Հավելում է Ալիք Մեդիան:
«Կորոնավիրուսով հիվանդացած ու դրանից հետո մեկ անգամ պատվաստված քաղաքացիները երկիր մուտք գործելիս կունենան նույն իրավունքները, ինչ արդեն 2 չափաբաժնով` լիարժեք պատվաստված անձինք»,- հարցին անդրադարձել է միջգերատեսչական խորհրդին կից գործող արտակարգ իրավիճակների կառավարման օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն:
Թե կոնկրետ քանի ամիս առաջ կորոնավիրուս տարած անձանց մասին է խոսքը, խորհուրդը դեռևս չի մանրամասնել: