Վրաստանի կառավարությունը հրաման է արձակել՝ բարելավելու գյուղական բնակչության համար COVID-19 պատվաստումների հասանելիությունը:
Հրամանագիրը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ըստ կարգադրության, պատվաստումը կիրականացվի բժշկական կամ ոչ բժշկական հաստատությունում, հասարակական վայրերում կամ տանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Մունիցիպալիտետներում տեղակայված ծրագրեր տրամադրող բուժհաստատություններին հանձնարարվել է բրիգադին ապահովել համապատասխան բժշկական անձնակազմով և պատվաստումների համար անհրաժեշտ սարքավորումներով :
Պլանային ամբուլատոր ծառայություններ մատուցող հաստատությունները պարտավոր են պատվաստել իրենց հաստատությունում գրանցված գյուղական բնակչությանը՝ գյուղի բժիշկների և բուժքույրերի ներգրավմամբ: Քաղաքային հանրային առողջապահության կենտրոններին հանձնարարվել է ապահովել պատվաստանյութերի մատակարարում և սառը շղթաների մոնիտորինգ պատվաստումների վայրերում:
Տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվել է ընտրել բնակչության պատվաստման համար համապատասխան ենթակառուցվածքներ և համաձայնության գալ կենտրոնի և դեղագործությունը կարգավորող գործակալության հետ: Ինչպես նաև պատվաստվող քանակակազմի մոբիլիզացում և հրավիրում պատվաստմանը և անհրաժեշտության դեպքում ապահովել պատվաստված անձանց փոխադրումը:
Բացի այդ, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ապահովեն պատվաստումների գործառնական շտաբի ստեղծումը՝ պատվաստման գործընթացը հեշտացնելու համար: Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնին հանձնարարվել է հեշտացնել գյուղական բժիշկների և բուժքույրերի ներգրավումը պատվաստման գործընթացին: Ինչպես նաև դյուրացնել պատվաստումների համար համայնքներում տեղակայված բժշկական հաստատությունների կողմից համապատասխան գյուղական ամբուլատորիաներ ընտրելու գործընթացը: ԿԳՆ-ին հանձնարարվել է կրթական գործընթացի վերսկսմանը նախորդող ժամանակահատվածում անհրաժեշտության դեպքում հատկացնել ուսումնական հաստատության շենքերը:
Պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ բժշկական անձնակազմ հատկացնել պատվաստումների համար, ինչպես նաև հեշտացնել սպասման տարածքների կազմակերպումը:1tv.ge