Նինոծմինդա քաղաքի ջրի խնդիրը լուծելու համար Հեշտիա գյուղում տեղադրվում է երկրորդ պոմպը:
Ներկայումս Հեշտիա գյուղում տեղադրվել է մեկ պոմպ, որի օգնությամբ ջուրը մղվում է Նինոծմինդա քաղաք:
Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի բաժնի պետ Արզուն Գորոյանի խոսքերով, Հեշտիա գյուղում տեղադրվում է երկրորդ պոմպը, որը ոչ թե ամբողջությամբ լուծելու է քաղաքի ջրի խնդիրը, այլ մեղմացնելու է իրավիճակը: «Մեկ պոմպը բավարար չէր , ջուրը մղվում էր օրական ընդամենը երկու ժամ, որպեսզի պոմպը չփջանա: Իսկ երբ կա երկրորդ պոմպ, ապա հերթով ջուր կմղվի և ինչ -որ կերպ կլուծվի ջրի խնդիրը »: Երկրորդ պոմպը պետք է գործի դրվի երկուշաբթի:
Ջրի պակասի խնդիրն առկա է, չնայած այն բանին, որ քաղաքը ջուր է ստանում Հեշտիա և Դիլիֆ գյուղերից: Արդեն մի քանի տարի է, ինչ այս հարցը լուծված չէ Նինոծմինդա քաղաքում:
Նինոծմինդա քաղաքի բնակիչների համար ջրի պակասի խնդիրը ծագում է հատկապես ամռան սկզբին: Բնակիչները խմելու ջուր չեն ստանում օրերով: