
Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ևս մեկ դեպք: Այս պահին Նինոծմինդայի մունիցիպալիտետում ինքնամեկուսացման մեջ է 59 մարդ, որոնցից 22-ը ՝ դրական թեստով:
Այսօրվա տվյալներով, Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներից հիբրիդային կենտրոնում բուժվում է կորոնավիրուսով վարակված 28 հիվանդ:
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 69 դեպք է հայտնաբերվել:
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3,034 նոր դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից բուժվել է 3 952 հիվանդ, մահացել է 86 հիվանդ:
Նինոծմինդայի կլինիկայից տեղափոխված տղամարդը մահացել է