Կորոնավիրուսով վարակված պացիենտը, ով բուժվում էր Նինոծմինդայի կլինիկայում, այսօր, սեպտեմբերի երկուսին մահացել է: Բժշկական հաստատությունից տեղեկացնում են, որ նա գտնվում էր վերակենդանացման բաժնում: Չորս օր առաջ, նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ, որից հետո ստիպված եղան շտապ տեղափոխել Մցխեթայի կլինիկա:
Ըստ հարազատների, մինչև 70-ամյա տղամարդուն Նինոծմինդայի կլինիկայում տեղավորել էին մոտ 10-օր առաջ, վերջին երեք օրվա ընթացքում նրա առողջական վիճակը գնահատվում էր կայուն ծանր:
Կորոնավիրուսից մահացած տղամարդը «Սինոֆարմ» պատվաստանյութի մեկ չափաբաժնով պատվաստված էր:
Կորոնավիրուսը Սամցխե-Ջավախքի 88 բնակիչների կյանք է խլել:tv9news.ge