
Խոզի սալի մեջ պարունակվող ճարպաթթուները հակաօքսիդանտներ են եւ կարող են կանխարգելիչ հակաքաղցկեղային ազդեցություն ունենալ: Նման կարծիք է հայտնել իմունոլոգ, գենետիկ եւ սննդաբան Լյուդմիլա Գոնչարովան (Ուկրաինա):
«Քանի որ սալը կառուցվածքային նյութ է մեր երիտասարդացման համար անհրաժեշտ ճարպերի համար, կարելի է ասել, որ մեր երիտասարդությունն ուղղակիորեն կախված է հագեցած ճարպաթթուներից, այսինքն՝ սալից», – ասել է մասնագետը:
Նրա խոսքով՝ չնայած սալի բարձր կալորիականությանը, դրանում պարունակվող ճարպը չի ավելանում քաշին, այլ օգտագործվում է հորմոնների կողմից:news.am