Օգտագործված հագուստ Նինոծմինդայի սպորտի վետերաններին

Օգտագործված հագուստ Նինոծմինդայի սպորտի վետերաններին

Նինոծմինդայի սպորտդպրոցի շենքում սպորտի վետերանների եւ Սամցխե-Ջավախեթիի նախկին մարզիկների միջեւ տեղի ունեցավ հանդիպում ։

Նախկին մարզիկները վրացական երազանք կուսակցության ներկայացուցիչներն են եւ նրանք ցանկանում են իրենց աջակցությունը ցուցաբերել իրենց հավակնած կուսակցությանը։

Տարբեր վայրերից ժամանած վետերան մարզիկները Նինոծմինդայի իրենց կոլեգաներին կոչ էին անում սատարել գործող իշխանությանը։

Այցի շրջանակներում մարզիկները սոցիալապես անապահով վետերանների ընտանիքների համար բերել էին օգտագործված հագուստ։

Չնայած կոլեգաների հոգատարությանը, Նինոծմինդայի վետերան մարզիկներից եզակիները օգտվեցին օգտագործված հագուստից։