Ախալցիխեում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անչափահասի

Ախալցիխեում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անչափահասի

Այսօր ՝ սեպտեմբերի 13-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հեծանիվ վարող 12-ամյա երեխային: Միջադեպը տեղի է ունեցել Ախալցիխեում ՝ Դիդիմամիշվիլի փողոցում, ժամը 14:10 -ի սահմաններում: Անչափահասը տեղափոխվել է կլինիկա:

Ըստ ականատեսների, միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Մազդա» մակնիշի ավտոմեքենան շրջվում էր Դիդիմամիշվիլիից Ռուսթավելի փողոց: Նրանց խոսքով ՝ դեռահասի կյանքին վտանգ չի սպառնում, նա փոքր վնասվածքներ ունի ձեռքի և գոտկատեղի շրջանում:

Թե, որ հոդվածով է սկսվել հետաքննություն, «Հարավային դարպասը» սպասում է ՆԳՆ-ի պատասխանին: sknews.ge