Ծնողները դժգոհ են հեռավար ուսուցումից

Ծնողները դժգոհ են հեռավար ուսուցումից

Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցներում մեկնարկել է դասագրքերի բաժանման պրոցեսը:

Որոշ դպրոցներում այդ պարտականությունը փոքր դասարանների աշակերտների փոխարեն կատարում են ծնողները:

Ծնողներին չի գոհացնում ներկայիս կրթական ծրագիրը:

Ծնողների մեկնաբանմամբ՝ հեռավար ուսուցումը կրթական համակարգի վախճանն է: Հեռավար ուսուցման ընթացքում ծնողների պարտականությունները կրկնապատկվում են, եւ ոչ բոլոր ծնողները կարող են ուսուցիչներին հավասար բացատրել դասը, իսկ դպրոցի պարագայում պատկերը լրիվ այլ է: Ծնողներին նաեւ չի գոհացնում այն փաստը, որ իրենք ստիպված պետք է պատվաստվեն դասասենյակներում դասապրոցեսը սկսելու համար:

Ծնողները նաեւ բողոքում էին, որ հեռավար ուսուցման ժամանակ կան ուսուցիչներ ովքեր դասացուցակում գրված դասի ժամերից ուշ են զանգահարում, պատահել է, որ դասը տեղի է ունեցել երեկոյան ժամերին: Ամեն ուսուցիչ մի ժամի զանգում է, ոչ կարող էս մի տեղ գնալ, ոչ էլ ուրիշ գործով զբաղվել, ինչպես նաեւ այդ պատճառով աշակերտները չեն կարողանում կատարել առաջադրանքները, ասում են ծնողները:

Մանրմասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ծնողները դժգոհ են հեռավար ուսուցումից