Օրերս Նինոծմինդա քաղաքում գայլերը հոշոտել են ցլի:
Ցուլը պատկանում էր Նինոծմինդա քաղաքի բնակիչ Վահե Արեստակեսյանին:
Ինչպես պատմեց Վահեն, ցուլը գոմից հեռու չի եղել: Գիշատիչները գիշերը ժամը 03: 00 -ի սահմաններում հարձակվել են նրա վրա: Չմտածելով, որ քաղաքում կարող են գիշատիչները հարձակվել կենդանուն թողել են դրսում: Ցուլը կարող էր վաճառվել 1500-1700 լարիով: Մինչ այժմ Վահեն ոչ մի տեղ չի դիմել օգնության համար, բայց պատրաստվում է դիմել, և եթե նրանք օգնեն, լավ կլինի:
Ինչպես նշեց Վահեն, սա առաջին դեպքը չէ, երբ գայլերը Նինոծմինդա քաղաքում հոշոտել են ընտանի կենդանիների: Երկու տարի առաջ գայլերը կերել էին հարևանի հորթին:
Ավելացնենք, որ այսօր Վրաստանում գայլերին սպանելն արգելվում է : Գիշատիչներին որսալ թույլատրվում է միայն ծայրահեղ դեպքերում, երբ նրանք սպառնում են մարդկային կյանքին: «Կատաղած գայլերին» որսալու համար հարկավոր է ստանալ թույլտվություն , շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարությունից: