Մեծ Խանչալի գյուղում գայլը հարձակվել է ոչխարների վրա

Մեծ Խանչալի գյուղում գայլը հարձակվել է ոչխարների վրա

Մեծ Խանչալի գյուղում գայլը հարձակվել են ոչխարների վրա: Արդյունքում հինգ ոչխար վիրավորվել է և և մեկը ոչնչացվել: Ոչխարները պատկանել են Մեծ Խանչալի գյուղի բնակիչ Անանիկյան Սարգսին: Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց Սարգսի կինը, ոչխարները գտնվել են անասնագոմում, իսկ գայլը ներս է մտել անասնագոմի պատուհանից գիշերվա ժամը 1-ին:

Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել գայլերի հարձակման դեպքերը: Վերջերս էլ հոշոտել էին գյուղացիներից մեկի հորթին:
Վրաստանում արգելված է գայլերի վրա կրակել: Այս գիշատիչների որսը թույլատրվում է ծայրահեղ դեպքերում, երբ դրանք վտանգավոր են դառնում մարդկանց կյանքի համար: Համապատասխան թույլտվությունը տրվելու է Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության կողմից՝ տեղի վարչական մարմիններին ուղղված դիմումի հիման վրա: