Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի սպորտդահլիճի շինարարական աշխատանքների շարունակման համար այս տարի հատկացվել էր 10 000 լարի գումար:
Քանի որ աշխատանքները դեռեւս չեն սկսվել, NOR ռադիոն հետաքրքրվեց թե ինչն է պատճառ հանդիսանում աշխատանքների ուշացմանը:
Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ գումարը կա եւ նախատեսված է արդեն: Ներկա դրությամբ տարվում է փաստաթղթերի հետ կապված աշխատանքներ:
Ենթակառուցվածքների ծառայությունից նաեւ հայտնեցին, որ աշխատանքները իրականացնելու համար դեռեւս մրցույթ չի հայտարարվել: Քանի որ Թորիայի սպորտդահլիճի հետ մեկտեղ մրցույթ կհայտարարվի Ղաուրմա գյուղի սպորտդահլիճի հանդերձարանի շինարարական աշխատանքները: Երկու աշխատանքները միասին կհայտարարվի որպես 1 տենդեր: Որից հետո աշխատանքները կմեկնարկեն: Ղաուրմայի դահլիճի համար նույնպես հատկացված է 10 000 լարի գումար: