
NOR ռադիոն նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդա քաղաքի Վրացական եւ Դավիթ շինարար փողոցների խաչմերուկում շարքից դուրս էր եկել ջրատար խողովակը եւ ջուրը հոսում էր Վրացական փողոցի ամբողջ երկայնքով:
Մեր նկարահանող խումբը այսօր՝ սեպտեմբերի 23 -ին, այցելեց վթարի վայր, որտեղ աշխատանքներ են տարվում վերոնշյալ խնդրի լուծման ուղղությամբ:
Աշխատանքներն իրականացնում են Նինոծմինդայի ջրամատակարարման ծառայության աշխատակիցները:
Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման ծառայության ղեկավար Արզուն Գորոյանը մեզ հայտնել էր, որ առաջիկայում կվերանայեն ջրագծի խնդիրը, ինչն էլ իրականացվեց:
Մանրամասները՝ տեսանյութում.