Խոջաբեկ թաղամասում վնասվել է ջրատար խողովակը

Խոջաբեկ թաղամասում վնասվել է ջրատար խողովակը

Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասում վնասվել է աղբյուրից սկիզբ առնող ջրատար խողովակը: Մի քանի օր շարունակ ջուրը հոսում է ՝ գոյացնելով մեծ առվակներ: Բնակիչների խոսքով, խողովակը շարքից դուրս է եկել և պետք է այն փոխարինել նորով կամ վերանորոգել:

Նինոծմինդա քաղաքի Ջրամատակարարող ընկերությունից նշեցին, որ տեղյակ չէին խնդրից և այսօր հնարավորության դեպքում կփորձեն վերացնել խնդիրը:

Նշենք, որ քաղաքի հուշարձան-աղբյուրը կառուցվել է անցյալ հարյուրամյակի 60-ական թվականներին ծնունդով Խոջաբեկից Լյուդվիգ Ղարսլյանի ջանքերով, իսկ այժմ հուշարձանը գտնվում է անմխիթար վիճակում: