Գազաֆիկացումը խորհրդարանի մակարդակի հարց չի, խորհրդարանի հարցերը ավելի գլոբալ են. Սուրեն Մոսոյան

Գազաֆիկացումը խորհրդարանի մակարդակի հարց չի, խորհրդարանի հարցերը ավելի գլոբալ են. Սուրեն Մոսոյան

NOR ռադիոկայանը նախընտրական շրջանում բանավեճերի է հրավիրում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների։

Սեպտեմբերի 24-ին NOR-ի տաղավարում տեղի ունեցավ բանավեճ՝ Նինոծմինդայի քաղաքապետի պաշտոնում հավակնող անկուսակցական, անկախ թեկնածու Սուրեն Մոսոյանի և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածու Ավակ Բդոյանի մասնակցությամբ։

Նշենք, որ բանավեճին հրավիրված էր նաև Նինոծմինդայի քաղաքապետի պաշտոնում «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն՝ Անիվարդ Մոսոյանը։ Վերջինս հայտնեց, որ եթե իրեն հարմար լինի կգա և կմասնակցի բանավեճին։

Քաղաքապետի երկու թեկնածուներին տրվում էին հարցեր, որոնք վերաբերվում էին Նինոծմինդայի շրջանին։

Հաղորդավարի կողմից հնչած հարցերից մեկին, թե եթե իրենք հաղթեն ՏԻՄ ընտրություններում ինչպես պետք է լուծեն մունիցիպալիտետի մի շարք գյուղերում բնական գազի բացակայության խնդիրը, Սուրեն Մոսոյանը պատասխանեց.

«Մենք այսօր գիտենք, որ գազաֆիկացմամբ այսօր զբաղվում է այն կազմակերպությունը (նկատի ունի ՍՊԸ «SJ Gaz Company» -ն որը 2008 թ. Մայիսի 6 -ին հիմնադրել են Մկոյանները, գործարար Արամ Սանոսյանի հետ միասին, – խմբ.) որի սեփականատերերը ժամանակի ընթացքում շատ են խոստումներ տվել, որ ամեն ինչ կանեն իրենց հնարավորության սահմաններում և երևի ինչ-ինչ պատճառներով չստացվեց», – ասում է Մոսոյանը։

Սուրեն Մոսոյանը քաղաքապետ լինելու դեպքում անդրադարձավ գազաֆիկացման ճանապարհաքարտեզին։

«Սկզբնական հատվածում կպարզենք՝ ով է այդ աշխատանքները կատարելու, ինչ կազմակերպության միջոցով է կատարելու, պատասխանատու անձերը ով են և մենք այդ հարցը կբարձրացնենք սկսած մարզպետարանից մինչև պետգրասենյակ, հետո մենք կկապնվենք տվյալ մասնավոր սեփականատիրոջ հետ, հնարավորության բոլոր սահմաններում մենք պետք է անենք ամեն ինչ, որ այդ գյուղերը ունենան գազաֆիկացում», -ասում է Մոսոյանը։

Հաղորդավարի այն հարցին թե խորհրդարանը ինչ դեր ունի այստեղ, Մոսոյանը ասաց.

«Ըստ ինձ խորհրդարանի մակարդակի հարցեր չեն։ Խորհրդարանի հարցերը ավելի գլոբալ ավելի մեծ են»։

Սուրեն Մոսոյանը խոստանում է, որ տվյալ խնդրի լուծման աշխատանքները կսկսի աշխատանքային գործունեության հենց առաջին օրվանից, հավելելով, որ լուծմանը կարող է հասնեն մի օրում, կարող է հասնեն ամիսների ընթացքում, բայց պետք է հասնեն։

Մանրամասները՝ տեսանյութում.