
Առողջապահության համընդհանուր ծրագրի շրջանակներում, պլանավորված վիրահատությունների ֆինանսավորումը և իրականացումը կվերսկսվի այս շաբաթ ՝ հոկտեմբերի 1 ից: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք, որ պետության կողմից ծրագրված վիրահատությունների ֆինանսավորումը դադարեցվել էր այս տարվա օգոստոսից, երկրում ստեղծված ծանր համավարակաբանական իրավիճակի պատճառով: Բացառություն են կազմում շտապ անհետաձգելի վիրահատությունները, ինչպես նաև ուռուցքաբանական վիրահատությունները և սրտի վիրահատությունները:
Նմանատիպ սահմանափակում կիրառվել էր նաև համավարակի առաջին և երկրորդ ալիքների ժամանակ, և այս կանոնակարգի նպատակն էր մահճակալների կենտրոնացումը «Կովիդ 19»-ով վարակված հիվանդների համար:
Համավարակաբանական իրավիճակի բարելավման պատճառով, Առողջապահության նախարարության սահմանափակումները չեն երկարացվել: Վերջին 24 ժամվա ընթացքում օրական դրական տվյալները նվազել են մինչև 5%, մահացությունը նույնպես նվազել է: Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 27 մարդ: Միևնույն ժամանակ, կրիտիկական հիվանդների թիվն արդեն նվազել է մինչև 300-ի, 288 վարակված այս փուլում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:1tv.ge