Վրաստանում պլանային վիրահատությունները ժամանակավորապես դադարեցվում են

Վրաստանում պլանային վիրահատությունները ժամանակավորապես դադարեցվում են

Առողջապահության նախարարի հրամանով Վրաստանի կլինիկաներում դադարեցվել են պլանային բոլոր վիրահատությունները (բացառությամբ անհետաձգելի վիրահատությունների):

Էկատերինա Տիկարաձեի խոսքով՝ հրամանագիրն արդեն ստորագրվել է: Կորոնավիրուսի նոր դեպքերի թվի աճի պատճառով մահճակալների ֆոնդը մոբիլիզացվում է: