
Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղը ունի տարբեր խնդիրներ:
Ջիգրաշեն գյուղի բնակիչ Սամվել Եզեկյանը մեզ հետ զրույցում հիմնականում խոսեց գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակի մասին, դպրոցի վերանորգման, եւ գյուղում ջրի բացակայության մասին:
«Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են վատ վիճակում եւ ունեն վերանորոգման կարիք: Գյուղի հիմնական խնդիրներից մեկն էլ հանդիսանում է ջուրը: Մայիսից մինչեւ սեպտեմբեր ամիսներին ընդհանրապես ջուր չունենք: Ինչ վերաբերվում է դպրոցին ապա պետք է հիմնովին կոսմետիկ վերանորոգում: Ինչպես նաեւ գյուղում կա գիշերային լուսավորության խնդիր»,- նշեց Սամվելը:
Եզեկյանի խոսքով՝ ընտրություններից հետո հույս ունեն, որ ամեն ինչ լավ կլինի, եւ իրենց տված խոստումները կկատարեն:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.