NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում վերականգնվում է խոշոր եղջերավոր կենդանիների համար նախատեսված կիսաքանդ ֆերման:
Աշխատանքները իրականացնում էր Յուրա Կարապետյանին պատկանող «Հեշտիա-Ստրոյ» տեղական շինարարական ընկերությունը՝ 20 000 լարի գումարի դիմաց:
Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Գյուղական ծրագրով այս տարի Հեշտիայում նախատեսված էր վերականգնել ֆերման: 20 000 լարի գումարով լցվել է ֆերմայի գոտին: Իսկ մնացած աշխատանքների շարունակությունը կնախատեսվի հաջորդ տարի: Կատարվելիք աշխատանքները ավարտվել են եւ արդեն վաղը հանձնաժողվի անդամները կմեկնեն տեղում աշխատանքներին ծանոթանալու»: