Նինոծմինդայի շրջանում կան գյուղեր որտեղ «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները ավարտվել են, բայց կան նաեւ որոշ գյուղեր որտեղ աշխատանքները դեռ չի սկսվել, մրցույթը չի կայացել, ուղիղ պայմանագրերը շինարարների հետ չի ստորագրվել եւ գտնվում են դեռեւս սպասողական վիճակում:Նինոծմինդայի շրջանի Հեշտիա եւ Ղաուրմա գյուղերում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում պետք է կատարվի հետեւյալ աշխատնքները.
Բնակիչների խոսքով.
Ինչքան շուտ ավարտվեն աշխատանքները այդքան ավելի լավ, քանի որ ինչպես գիտեք ձմեռը մեր մոտ սպասվածից շուտ է գալիս:
Թե որ փուլում են գտնվում վերոնշյալ աշխատանքները Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության եւ շինարարության ծառայության պետ Արմեն Բդոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ինչ վերաբերվում է Հեշտիա եւ Ղաուրմա գյուղերին ապա պայմանագիրը դեռեւս կնքված չէ: Բայց կան գյուղեր որտեղ գյուղական ծրագրով աշխատանքները ավարտված են: Օրինակ՝ Գորելովկա գյուղում աշխատանքներ էր տարվում կենդանիների համար նախատեսված արհեստական ջրամբարը ջրով լցնելու ուղղությամբ, որն էլ արդեն ավարտվել է: Գանձա գյուղի ջրամղիչ պոմպի փոփոխման աշխատանքները իրականացնելու համար մրցույթ է հայտարարվել: Սաղամո գյուղում երեխաների խաղահրապարակի կառուցման համար կհայտարարվի մրցույթ եւ այլն»:
Մանրմասները՝ աուդիոձայնագրությունում.