NOR ռադիոն նախկինում անդրադարձել էր, որ Հեշտիա գյուղում սկսվել է «Աջակցություն գյուղին» ծրագրով աշխատանքները, որի համար տրամադրվել էր 20,000 լարի գումար: Ծրագրով նախատեսվում է երկու ջրամբարի կառուցում՝ տարբեր վայրերում, որոնք ծառայելու են խոշոր եղջերավոր անասուններին ջրելու համար:
Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Արդեն մեկ շաբաթ է ինչ աշխատնքները ընթանում են եւ այս պահի դրությամբ կարելի է ասել, որ 90% -ով մոտեցել են ավարտին: Ուղիղ պայմանագրով տրվել է Յուրա Կարապետյանին պատկանող «Հեշտիա-Ստրոյ» տեղական շինարարական ընկերությանը: Ժախնոց կոչվող սարի լանջից բխող «Պաղ» աղբյուրի ջուրը, 1500 մ երկարությամբ խողովակներով լցվեց Կռունկի գոլ կոչվող ջրամբարը: Իսկ Չարչեստան կոչվող ջրամբարն էլ լայնացվում է եւ ավելի մեծացվում: Հիմա արդեն կարելի է ասել, որ 80% -ով խոշոր եղջերավոր անասունների խմելու ջրի հարցը լուծվում է»,- հավելեց Քոթոյանը:
Ավելի մանրամասն մեր նյութում.