«Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում աշխատանքներ են սկսվել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում անասունների ջրերի ջրամբարի կառուցման ուղղությամբ:
Աշխատանքներն իրականացնում է Յուրի Կարապետյանին պատկանող «Հեշտիա-Ստրոյ» տեղական շինարարական ընկերությունը :
Ծրագրով նախատեսվում է երկու ջրամբարի կառուցում տարբեր վայրերում: Սակրեբուլոյի պատգամավոր Վահան Արոյանի խոսքով ՝ շարունակվող աշխատանքների հետ մեկտեղ, ժամանակավորապես կկառուցվեն փոքր ջրամբարներ, որպեսզի խոշոր եղջերավոր անասուններին հնարավոր լինի ջրել:
Այս տարի Հեշիտա գյուղի համար «Աջակցություն գյուղին» ծրագրով տրամադրվել է 20,000 լարի գումար: