
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նինոծմինդայի Covid կենտրոնի հիվանդասենյակները գերծանրաբեռնված են:
Չնայած ծանրաբեռնվածությանը բոլոր պացիենտները բժիշկների ուշադրության կենտրոնում են, և բուժանձնակազմի կողմից ստանում են ֆիզիկական և հոգեբանական մեծ օգնություն:
NOR ռադիոկայանին դիմեցին Covid կենտրոնում բուժվողներ Ռուդիկ և Սեդա Թազայանները, ովքեր բուժում են ստանում Նինոծմինդայի հիբրիդային Covid կենտրոնում դեռ սեպտեմբերի 28-ից:
Տիկին Սեդան մեզ հայտնեց, որ անհնար է այս մարդկանց վերաբերմնուքից դժգոհ լինել: Երախտիքի խոսքեր հայտնեց բուժող բժիշկներ՝ Կարո Կարագուլյանին, Սամվել Աղալարյանին, Լամարա Դեմետրաձեին և առ հասարակ Նինոծմինդայի հիբրիդային Covid կենտրոնի անխտիր բոլոր աշխատակիցներին:
Սեդա տատին իր երախտագիտությունը հայտնեց հետևյալ տողերով
Սամվել Աղալարյան, Լամարա Դեմետրաձե
Կարո Կարագուլյան