Ախալքալաքի մունիցիպալիտետի Վարևան գյուղի բնակիչ Հակոբ Մկրտչյանը ծանր առողջական խնդիրներով տեղափոխվեց Նինոծմինդայի շրջանային հիվանդանոց։
Բուժանձնակազմի ցուցաբերած հոգատարությունը և պրոֆեսիոնալ վերաբերմունքը 10 օրվա ընթացքում տվեց իր դրական արդյունքները և 88 ամյա Հակոբ Մկրտչյանն արդեն իրեն լավ է զգում։
Բազմազավակ հայրը վաղ տարիքում կորցնելով կնոջը միայնակ մեծացնում է իր 7 երեխաներին, նրանց համար լինելով և հայր և մայր։ Այսօր Հակոբ պապիկի երեխաներից Թամարա Մկրտչյան֊Ռաիսյանը մեզ հետ կապ հաստատեց և հայտնեց իր առանձնահատուկ շնորհակալությունը բուժող բժիշկներ Կարապետ Կարագուլյանին, Սամվել Աղալարյանին, Լամառա Դեմետրաձեին, բուժքույրեր Անժելա Խաչատրյան֊ Եսոյանին, Թագուհի Վարդանյանին և առ հասարակ ամբողջ անձնակազմին, ցուցաբերած անսահման ուշադրության և հոգատարության համար։ Հոգատար վերաբերմունք է ցուցաբերել նաև շտապօգնության բժշկուհի Լիլիթ Անանիկյան- Ռաիսյանը, ում ևս շնորհակալ են Մկրտչյանների ընտանիքը:
Տիկին Թամարան փոխանցեց նաև իր քույր եղբայրներ Խնկյանոս Մկրտչյանի, Կարապետ Մկրտչյանի, Գյուլնարա Մկրտչյան֊Հովհաննիսյանի,Մարինա Մկրտչյան֊Ավետիսյանի, Մարգարիտա Սահակյան֊Մկրտչյանի և Եղիսաբեթ Մարգարյան֊ Մկրտչյանի երախտիքի խոսքը իրենց թանկագին հորը ցուցաբերած գերմարդկային վերաբերմունքի համար, ծնողն ամենաթանկ մարդ է անկախ տարիքից, հավելեց տիկին Թամարան։
Առիթից օգտվելով տիկին Թամարան բոլորին շնորհավորեց գալիք Նոր տարվա առթիվ և մաղթեց քաջ առողջություն, աշխարհին էլ խաղաղություն։
Կարդացեք նաև Նինոծմինդայի բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքը հիվանդների հանդեպ