Սամցխե-Ջավախում տեղի ունեցած սպանության հետքերով. Ինչ են պատմում

Սամցխե-Ջավախում տեղի ունեցած սպանության հետքերով. Ինչ են պատմում

Բորժոմիի մունիցիպալիտետում տեղի է ունեցել սպանություն: Սակիրե գյուղի բնակիչ՝ Կոբա Սամսոնիձեն խանդի հողի վրա որսորդական հրացանով մահացու վնաս է հասցրել համագյուղացուն, ով տեղում մահացել է, իսկ այնուհետև դանակով վիրավորել է իր կնոջը:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեբմերի 28-ին, Սամսոնիձեի բնակելի տան բակում: Վիրավոր կնոջը տեղափոխել են Բորժոմիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկա:

Վրաստանի ՆԳՆ Սամցխե-Ջավախքի ոստիկանության վարչության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բերման են ենթարկել 1985 թվականին ծնված Կ.Ս.-ին։ Նա ձերբակալվել է դիտավորյալ սպանության մեղադրանքով։

Դիտավորյալ սպանության փաստը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։ Ըստ ՆԳՆ-ի, հանցանքը նախատեսում է 7-ից 15 տարվա ազատազրկում:tv9newsge