Նինոծմինդայի թոփ 5 ինստագրամյան բաժանորդները

Նինոծմինդայի թոփ 5 ինստագրամյան բաժանորդները

Օգտատերերին ընտրելիս NOR ռադիոկայանը հաշվի է առել մի շարք հանգամանքներ։

Instagram-ը շարունակում է մնալ ամենաարդի սոցիալական ցանցերից մեկը, ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ Նինոծմինդայում։

Ինստագրամին կարճ տեսանյութերով կարելի է ասել գերազանցում է միայն Tik-Tok-ը։

NOR ռադիոկայանը այսօր կանդրադառնա Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակվող թոփ 5 ամենաակտիվ և ամենահետաքրքիր ինստագրամյան օգտատերերին։

salon_anjelika_ninotsminda օգտատերը ամենակտիվն է Նինոծմինդայում։ Գեղեցկության սրահը ունի 6 190 բաժանորդ և մշտապես ուղիղ եթերներ է դուրս գալիս, թարմացնում է սթորիները և նկարներ է հրապարակում։

Нет описания.

georgia_javakheti օգտատերը Նինոծմինդայից ունի ամենագեղեցիկ էջը: Օգտատերը հիմնականում լուսանկարում է Նինոծմինդայի և հարակից տարածաշրջանների բուսական եւ կենդանական աշխարհները։ Էջը հարուստ է նաև բնության տեսարաններով։ Օգտատերը ունի 7 645 բաժանորդ։

Нет описания.

jorabdoyan բժշկական ոլորտի ամենաակտիվ օգտատերը Ժոռ Բդոյանն է` նինոծմինդայից: Նա բացի ատամնաբուժությունից շատ հաճախ երաժշտական ոլորտի տեսանյութեր և սթորիներ է հրապարակում իր օգտահաշվում։ jorabdoyan – ը ունի 5 353 բաժանորդ։

Нет описания.

Javaxqci777 ինստագրամյան օգտատերը, ով հիմնականում իր բաժանորդներին առաջարկում է տարբեր մրցույթներ և շահումներ, շատ ակտիվ է այդ ոլորտում։ Օգտատերը ունի 17 500 բաժանորդ։

Нет описания.

agvanmusic օգտատերը ով երաժիշտ է, նույնպես շատ ակտիվ է, շատ հաճախ եթեր է դուրս գալիս, հանդես գալով երգ երաժշտությամբ։ Օգտատերը ունի 16 600 բաժանորդ:

Нет описания.