Սպանություն որի դրդապատճառը հանդիսացել է sms հաղորդագրությունը

Սպանություն որի դրդապատճառը հանդիսացել է sms հաղորդագրությունը

Երեկ Երևանի առանձնատներից մեկում տեղի էր ունեցել դաժան սպանություն. հարսնացուի տանը հայտնաբերվել էր 36-ամյա տղամարդու դին՝ գլխի եւ մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին սպանության վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնել:

Դեպքը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի տներից մեկում: Նոյեմբերի լույս 8-ի գիշերը 36-ամյա Ա. Ս.-ն իր նշանածի տանն է եղել եւ ընտանիքի անդամների հետ շփվել: Զրույցի ընթացքում ապագա փեսայի հեռախոսահամարին նամակ է եկել: Նրա հարսնացուն էլ հետաքրքրվել է, թե ո՞վ է վերջինիս այդ ժամին գրում: Ա. Ս.-ն հրաժարվել է պատասխանել հարսնացուի հարցին և նրան տալ իր հեռախոսը: Որից հետո խոսակցությունը վերածվել է վիճաբանության, դրանից հետո էլ տեղի է ունեցել սպանության դեպքը:

Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ նշված առանձնատան խոհանոցում հայտնաբերվել է 6 հատ դանակ՝ արնանման հետքերով:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածվողներից մեկը, այսինքն՝ հարսնացուն, հանրությանը հայտնի պարուհի, պարային ստուդիաներից մեկի հիմնադիր ղեկավար Լ. Հ.-ն է: Մյուս երկու կասկածյալները նրա եղբայրն ու մայրն են՝ Մ. Հ.-ն և Մ. Շ.-ն: Նշված երեք անձինք էլ ձերբակալվել են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։