NOR -ռադիոակայանը նախկինում լուսաբանել էր, որ Գանձայի ֆուտբոլի թիմը Սամցխե-Ջավախեթիի «Master League» -ի տարածաշրջանային փուլի կիսաեզրափակչում 3-1 հաշվով պարտության էր մատնել Վալեի թիմին եւ անցել եզրափակիչ:
Նոյեմբերի 13 – ին Գանձայի թիմը մեկնեց Թբիլիսի, որտեղ եզրափակչում մրցեց Բորժոմիի թիմի հետ:
Լարված պայքարից հետո 4 – 1 հաշվով Գանձան պարտվեց Բորժոմիի թիմին եւ գրավեց 2 -րդ հորիզոնականը:
Գանձայի խաղացող՝ Ռաֆիկ Մարգարյանը արժանացավ Սամցխե-Ջավախեթիի «Master League» -ի տարածաշրջանային փուլի «ունիվերսալ» ֆուտբոլիստ մրցանակին:
Նշենք, որ նոյեմբերի 14 -ին Գնաձայի ֆուտբոլի թիմը որպես Սամցխե-Ջավախեթիի հաղթող, ներկայացրեց մեր տարածաշրջանը արդեն Թբիլիսիի «Սիրողական լիգայում»: Խաղը անցկացվեց Թբիլիսիում, Գանձայի թիմը մրցեց «სამი ფარის კომპანია» կոչվող թիմի հետ եւ զիջեց 5 – 3 հաշվով: