4 երեխաների մայրը, ով հղի էր հինգերորդ երեխայով մահացել է ավտովթարից

4 երեխաների մայրը, ով հղի էր հինգերորդ երեխայով մահացել է  ավտովթարից

Օզուրգեթիի մունիցիպալիտետի Մերիա գյուղի կենտրոնական մայրուղու վրա ավտոմեքենան վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ Մարինա Մուրվանիձե-Ցերցվաձեին։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին, երեկոյան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կինը պայուսակը ձեռքին քայլել է, երբ մեքենան թիկունքից հարվածել է նրան։ Ցավոք, վթարի հետեւանքով նա տեղում մահացել է։

Ըստ սկզբնաղբյուրի՝ 4 երեխաների մայրը հղի է եղել հինգերորդ երեխայով։ Կինը բնակվում էր “მერიის ბინებად” կոչվող բնակելի շենքում։ Նրա 4 երեխաներն էլ անչափահաս են։

Աղբյուր՝ Գուրիա նյուզ