Միայն ընտրությունների ժամանակ են հիշում Փարվանա գյուղի գոյության մասին. Բնակիչներ

Միայն ընտրությունների ժամանակ են հիշում Փարվանա գյուղի գոյության մասին. Բնակիչներ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, սակայն գյուղի համար ամենագլխավոր և կարևոր խնդիրը մնում է բնական գազի բացակայությունը։

Փարվանա գյուղը Նինոծմինդայի մունիցիպալիտետի 9 գյուղերից մեկն է, որտեղ բնական գազ չկա։

Փարվանա գյուղը գտնվում է Նինոծմինդայի կենտրոնից 38 կմ հեռավորության վրա, Փարվանա լճի հարավային մասում՝ ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա։ Ներկայումս այստեղ ապրում է մոտ 70 ընտանիք։

Բնական գազի բացակայության պատճառով բնակիչները օգտագործում են գազի բալոններ ու էլեկտրական ջեռուցիչներ, ինչը շատ թանկ արժե։ Էլեկտրաէներգիայի համար ամսական վճարում են մոտ 100 լարի, իսկ մեկ գազի բալոնի համար՝ 35 լարի։

«Գազը հեշտացնում է կյանքը նրանով, որ գյուղատնտեսական աշխատանքներից հետո տուն վերադառնալով՝ վառարանը չես վառի։ Հատկապես ձմռանը, երբ ձնաբքի ժամանակ աթարը տանում ես տուն, որ վառարանը վառես, իսկ հետո մոխիրը հանում ես փողոց, սա լրացուցիչ տանջանք է։ Իսկ հիմա ամսական երկու բալոն է անհրաժեշտ պանիր պատրաստելու համար։ Ղեկավարությունը միայն ընտրությունների ժամանակ է հիշում մեր գյուղի գոյության մասին»,- ասում են բնակիչները։

Նյութի հեղինակ՝ Անահիտ Զալալյան

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Какой вопрос остается самым важным для жителей села Паравани