Վրաստանում հանք է փլուզվել

Վրաստանում հանք է փլուզվել

Արևմտյան Վրաստանի Տղիբուլի քաղաքում գտնվող հանքում փլուզում է տեղի ունեցել։ Փլուզված զանգվածի տակ է հայտնվել 2 մարդ։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների հարցերով վարչությունը։

Փլուզումը տեղի է ունեցել ամրացման աշխատանքների ժամանակ։ Այդ ժամանակ հանքում ենթադրաբար գտնվել է 2 մարդ։ Ահազանգը ստանալուն պես փրկարարները շտապել են դեպքի վայր։ Հանքի տարածքում իրականացվում են սկտիվ որոնողափրկարարական աշխատանքներ։

Փրկարարներին հաջողվել է մակերևույթ բարձրացնել հանքափորներից մեկին՝ 64-ամյա Վիտալիա Տուրձելաձեին, նրան հոսպիտալացրել են։ Երկրորդ անձի որոնումները շարունակվում են։