Գանձայի ֆուտբոլի թիմը նոր մարզագույք ստացավ նվեր

Գանձայի ֆուտբոլի թիմը նոր մարզագույք ստացավ նվեր

Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի թիմը վերջին տարիներին բազմաթիվ հաջողությունների է հասել ֆուտբոլի ասպարեզում, գրավելով մրցանակային տեղեր ոչ միայն շրջանի առաջնություններին այլեւ շրջանից դուրս:

NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ Գանձայի թիմը ունի սպորտային գույքի պակաս:

Գանձացի Ռուսաստանաբնակ բարերարները Գանձայի թիմին հատկացրել են գումար, ֆուտբոլային խաղակոշիկ ձեռք բերելու համար:

Գանձա թիմի դարպասապահ Արմենակ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք ձեռք ենք բերել 16 զույգ լավ որակի խաղակոշիկ, որի համար ուզում եմ մեր երիտասարդության անունից շնորհակալություն հայտնել Գանձացի բարերարներին»:

Մեր այն հարցին թե ինչ է պակասում Գանձայի թիմին լիարժեք մարզումների համար Գրիգորյանը պատասխանեց, որ Գանձայի թիմին անհրաժեշտ է որակյալ մարզադաշտ, թե փոքր եւ թե մեծ ֆուտբոլի համար:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Գանձայի ֆուտբոլի թիմը նվեր ստացավ նոր մարզագույք