Հեշտիայում մեկնարկեց մինի ֆուտբոլի առաջնությունը. «Հեշտիայի գավաթ»

Հեշտիայում մեկնարկեց մինի ֆուտբոլի առաջնությունը. «Հեշտիայի գավաթ»

Այսօր՝ դեկտեմբերի 4 -ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի սպորտդահլիճում մեկնարկեց «Հեշտիայի գավաթ» մինի ֆուտբոլի առաջնությունը, որը նաեւ նվիրված էր վաղամեռիկ Գիորգի Էգնատոսյանի հիշատակին:

Մրցաշարին մասնակցում էին մունիցիպալիտետի թվով 16 թիմեր՝ երկու թիմ Հեշտիա գյուղից, Օրոջալար, Ջիգրաշեն, Փոքր Արագյալ, Փոքր Գոնդուրա, Գանձա, Կաթնատու, Նինոծմինդա, Թորիա, Փոքր Խանչալի, Մեծ Խանչալի, Ղաուրմա, Փոկա, Ժդանովական եւ Սաթխա:

Հեշտիայի թիմի դարպասապահ Մկրտիչ Անտոնյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այսօր մեր սպորտդահլիճում տեղի ունեցավ մինի ֆուտբոլի առաջնություն, որտեղ կիսաեզրափակիչ դուրս եկան Հեշտիայի առաջին թիմը ընդդեմ Գանձայի եւ Հեշտիայի երկրորդ թիմը ընդդեմ Փոկայի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր թիմերին, ովքեր մեր հրավերը չմերժեցին եւ մասնակցեցին առաջնությանը: Նաեւ մեր երիտասարդների անունից շնորհակալություն ենք հայտնում մեր համագյուղացի Գարիկ Զոբյանին մեզ աջակցելու եւ հովանավորելու համար, ինչպես նաեւ կազմակերպիչներին եւ այն մարդկանց ովքեր իրենց փոքր ներդրումն են ունեցել առաջնության իրականացման հարցում»:

Մանրամասները աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Հեշտիայում մեկնարկեց մինի ֆուտբոլի առաջնությունը. «Հեշտիայի գավաթ»

Նշենք, որ եզրափակիչ խաղերը տեղի կունենան դեկտեմբերի 5 -ին: