Ամանորյա խոհանոց | Շերտավոր աղցան «Մոնղոլական բլուր»

Ամանորյա խոհանոց | Շերտավոր աղցան «Մոնղոլական բլուր»

Այս աղցանի մեջ ճակնդեղն ու գազարը հիանալի համադրվում են սխտորի հետ, իսկ հավի միսը պանրի և ընկույզի հետ։ «Մոնղոլական բլուրը» ցանկության դեպքում կարող եք զարդարել թարմ կանաչիով, որը ճաշատեսակին կտա տոնական տեսք և լրացուցիչ բուրմունք։

Բաղադրությունը

  • հավի ֆիլե – 200 գ
  • ճակնդեղ – 300 գ
  • գազար – 150 գ
  • թարմ կանաչի – 30 գ
  • մայոնեզ – 60 գ
  • բուսական յուղ տապակելու համար – 20 մլ
  • կոշտ պանիր – 50 գ
  • սխտոր – 1-2 պճեղ
  • ընկույզի միջուկներ – 20 գ
  • աղ՝ ըստ ճաշակի
  • աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

  1. Ճակնդեղը լավ լվացեք։ Այնուհետև եռացրեք մինչև կեղևը փափկի, զգույշ լինելով, որ շատ չեփվի: Այնուհետև հանեք եռման ջրից և թողեք հանգստանա։
  2. Գազարը մանրակրկիտ լվացեք։ Եփեք կեղևով մինչև փափկի, մոտ 20 րոպե: Այնուհետև հանեք եռման ջրից և թողեք հանգստանա։
  3. Հավի ֆիլեն կտրատել 1-1,5 սմ հաստությամբ շերտերով և համեմեք աղով և պղպեղով։
  4. Տապակայի մեջ տաքացրեք բուսական յուղը։ Ֆիլեի կտորները դրեք և տապակեք 3-4 րոպե յուրաքանչյուր կողմից։ Թողեք մի քիչ սառչի, ապա կտրատելով բաժանեք փոքր խորանարդիկների:
  5. Ճակնդեղը մաքրեք և քերեք։ Մամլիչով անցկացրեք սխտորի պճեղները։ Ճակնդեղին ավելացրեք սխտորն ու 1 ճ.գ. լ. մայոնեզ, հետո Խառնեք։
  6. Զանգվածի կեսը լցրեք աղցանամանի մեջ, հարթեցրեք և թեթև սեղմեք ներքև։
  7. Ընկույզը կտրատեք և առանձին տարայի մեջ խառնեք հավի մսի հետ։ Ապա լցրեք աղցանամանի մեջ երկրորդ շերտով՝ ճակնդեղի վրա։
  8. Կլպեք և կտրատեք գազարը։ Պանիրը նույնպես քերեք։ Առանձին ամանի մեջ խառնեք երկու բաղադրիչները, ավելացրեք մայոնեզը և հարեք։ Զանգվածը լցրեք աղցանամանի մեջ առկա նախկին շերտերի վրա։
  9. Վերին շերտը կրկին լցրեք սխտորով և ճակնդեղով պատրաստած զանգվածով։
  10. Կանաչիները մանր կտրատեք և զարդարեք աղցանը։ Կարող եք օգտագործել նաև մաղադանոսի ամբողջական ճյուղեր։