Վրաստանի 32-ամյա քաղաքացին Honda CR-V–ով Քեթիի ոլորաններում կողաշրջվել է

Վրաստանի 32-ամյա քաղաքացին Honda CR-V–ով Քեթիի ոլորաններում կողաշրջվել է

Դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Վլադիմիր Քաշանյանը իր վարած Honda CR-V մակնիշի ավտոմեքենայով Քեթի գյուղի վարչական տարածքում՝ Քեթիի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Մեր տեղեկություններով վարորդը Ննոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի բնակիչ է.

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: