Ավարտին է մոտեցել Նինոծմինդայի շրջանի Օրլովկա գյուղի սպորտդահլիճի նախատեսված վերանորոգման աշխատանքները:
Նշենք, որ դահլիճի վերանորոգման համար նախատեսվել էր
24 000 լարի գումար, որտեղից 12 000 -ը գյուղական ծրագրով էր, իսկ մնացած 12 000 լարին Նինոծմինդայի քաղաքապետարանի բյուջեից:
Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության եւ շինարարության ծառայության պետ Արմեն Բդոյանը NOR ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում ասաց. «Աշխատանքները ավարտվել են, մնացել է միայն տեղադրել գլխավոր դուռը եւ այս երկու օրվա ընթացքում հանձնաժողովի հետ միասին կգնանք աշխատանքը տեսնելու: Կատարվել է սվաղապատման աշխատանքներ, փոխվել են լուսամուտները եւ այլն: Վերոնշյալ աշխատանքները անցկացրել է անհատ ձեռներեց Սարգիս Պապոյանը»: