Նոյեմբերի 6-ից «Ջավախավտոգզա» ընկերությունը սկսել է մասնակի վերանորոգել Օրլովկա-Գորելովկա ճանապարհահատվածը։ Ներկա պահին հանվել է ասֆալտի վերին շերտը և տեղը կլցվի նորը։ Աշխատանքների պատասխանատուն մեզ հայտնեց, որ վերանորոգումը նախատեսված է մինչև Գորելովկա։
Նշենք՝ օրեր առաջ NOR ռադիոկայանը լուսաբանել էր, որ Օրլովկայից դեպի անցակետ տանող մայրուղին, որը հիմնովին վերանորոգվել էր 2019 թվականին ամբողջությամբ սկսել է քայքայվել։ Ճանապարհին հայտնվել են փոսեր և բազմաթիվ ճեղքեր։ Ճեղքերը այս տարվա հունիսին և բոլորովին վերջերս՝ հոկտեմբերին լցոնվել էին ձյութով։
Չնայած այն բանին, որ այս ճանապարհի ասֆալտապատումն ավարտվել է երկու տարի առաջ, սակայն այն արդեն մի քանի անգամ վերանորոգվել է:
Հիշեցնենք, որ երկամյա նախագծի մրցույթը «Սաքմիլսադեմշենին» շահել էր 12,000,000 լարիի դիմաց, եւ ասֆալտապատվել էր 14 կմ 600 մետր հատվածը: Ճանապարհի այս հատվածի ասֆալտապատումն ավարտվել է 2019-ի՝ նոյեմբերին: