Օրլովկա գյուղում ավարտվում է դպրոցի շինարարությունը

Օրլովկա գյուղում ավարտվում է դպրոցի շինարարությունը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղի դպրոցի շինարարական աշխատանքներն ավարտվում են:

Դպրոցը դեռ շահագործման չի հանձնվել, որոշ փոքր աշխատանքներ դեռ մնում են ավարտել:

Նշենք, որ Օրլովկա գյուղում նոր դպրոցի կառուցումը սկսվել է 2020 թվականի մայիսին: Վրաստանի քաղաքային զարգացման հիմնադրամը դպրոցի կառուցման համար հատկացրել է 1.000 182 լարի: Դպրոցը կառուցված է ժամանակակից ոճով և ունի 90 աշակերտ: Դպրոցի բակում կառուցվել է մարզադաշտ: Դպրոցն ունի կենտրոնացված ջեռուցում և սանհանգույցներ:

Շինության ընդհանուր մակերեսը 1000 քառ. մ. է: Նշենք, որ Օրլովկա գյուղի դպրոցը, որը հայ-վրացական է, ունի 70 աշակերտ: Երկար տարիներ սաները սովորում են Օրլովկա գյուղի Մշակույթի կենտրոնի շենքում: