Ձնահյուսի վտանգի պատճառով դեպի Լարս երթևեկությունն արգելված է

Ձնահյուսի վտանգի պատճառով  դեպի Լարս երթևեկությունն արգելված է

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով այս հատվածում բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված է,- այս մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը:

Գերատեսչության տվյալներով՝ նույն ճանապարհի Մլեթա-Գուդաուրի հատվածում թույլատրվում է միայն թեթև ավտոտրանսպորտի երթեւեկությունը։ Միևնույն ժամանակ, ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով։

Շարժումն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։1tv.ge