Պատվաստված համարել միայն նրանց, ովքեր բուստեր են արել․Գամկրելիձե

Պատվաստված համարել միայն նրանց, ովքեր բուստեր են արել․Գամկրելիձե

Մեր առաջարկն է, որ հունվարից ամբողջությամբ պատվաստված համարվի ոչ թե երկու անգամ պատվաստված անձը, այլ նրանք, ովքեր պատվաստվել է երրորդ դեղաչափով: Այս մասին Համակարգող խորհրդի ավարտին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Նրա խոսքով, այս փուլում երկրում երրորդ դոզայով պատվաստվել է 54 հազար մարդ։

«Այսպես կոչված բուստեր դեղաչափը համարվում է Omicron-ի տարածումը կանխելու հիմնական պաշտպանական մեխանիզմներից մեկը: Դրա համար էլ իմունիզացիայի խորհրդում քննարկվող մեր առաջարկն է՝ հունվարից լիարժեք պատվաստված անձին համարել ոչ թե կրկնակի պատվաստվածներին, այլ նրանց, ովքեր ներարկել են այսպես կոչված բուստերը: Իհարկե, դա արագ տեղի չի ունենա»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։

Նա քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ է արել հետևել հիմնական առաջարկություններին:

««Օմիկրոնը» չի շրջանցի մեր երկիրը, և դեպքերի թիվը կավելանա: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ նոր վտանգ իսկապես գոյություն ունի, և որ երկրում անհրաժեշտ է հետևել հիմնական առաջարկություններին: Եթե հնարավորինս ավելացնենք պատվաստումների թիվը, խիստ սահմանափակող միջոցների կարիք չենք ունենա»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։