Փարավանիի լեռնանցքում երթևեկության հատուկ ռեժիմ է սահմանվել

Փարավանիի լեռնանցքում երթևեկության հատուկ ռեժիմ է սահմանվել

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 ավտոճանապարհին (Փարավանի լեռնանցք) երթևեկությունն ազատ է։

Գերատեսչության տվյալներով՝ ձնաբքի վտանգի պատճառով նույն հատվածում ամեն օր ժամը 20:00-ից 08:00-ն արգելվում է կցորդիչով, կիսակցորդիչով և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը։

Ավտոճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։1tv.ge