Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների ծնողներին հնարավորություն է տալիս ընտրություն կատարել նաև 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առկա և հեռավար ուսուցման ձևերի միջև։
Հեռավար ուսուցման տարբերակը նախընտրող ծնողները պետք է գրանցվեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կողմից ստեղծված կայքում։
Առցանց ուսուցման հայտը հնարավոր է լրացնել կամ չեղարկել ամեն հինգշաբթի ժամը 00:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:
Գրանցման դաշտը կբացվի հունվարի 13-ին՝ ժամը 00:00-ին, իսկ ովքեր ընտրել են հեռավար ուսուցման ձևաչափը առաջին կիսամյակում և չեն չեղարկել՝ նորից գրանցումը պարտադիր չէ։ aliq.ge